News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Թերթը գրում է, որ իր տեղեկություններով ՀՀԿ-ն, ՕԵԿ-ը, ՀՅԴ-ն, «Ժառանգությունը» համամասնական ցուցակները կհրապարակեն այս շաբաթվա վերջին: «ՀՀԿ-ի ցուցակը կհրապարկվի հինգշաբթի` ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո: Ի դեպ, մեր աղբյուրների համաձայն, այդ ցուցակի հետ կապված շատերը ցայտնոտի մեջ են, ոմանք իրենց շփոթված եւ անհանգիստ դեմքերը թաքցնել չեն կարողացել անգամ ՀՀԿ համագումարի օրը: ՀՀԿ-ի կրտսեր եղբայր ՕԵԿ-ը, հարգելով ավագ եղբորը, իր ցուցակը կհրապարակի ուրբաթ կամ շաբաթ: Շաբաթվա վերջին հանրության դատին համամասնական ցուցակը կներկայացնի նաեւ ՀՅԴ-ն: Իսկ «Ժառանգությունը» ցուցակը կհրապարակի կիրակի: ԲՀԿ-ն, չնայած մարտի 17-ի համագումարին, ցուցակ այս շաբաթ չի ներկայացնի»,- գրում է «Երկիր»-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ