News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Լոռիի մարզում, մարտի 13-ի կեսօրին, ինքնասպանություն է տեղի ունեցել:

NEWS.am-ի Լոռիի թղթակցի փոխանցմամբ, Թումանյան քաղաքի 1-ին թաղամասի 5-րդ փողոցի 10-րդ շենքի բնակիչ 80-ամյա Հրանտ Ասատրյանը, իր տնից 50 մետր հեռավորության վրա գտնվող անասնագոմի առաստաղից պարանից կախվելու միջոցով ինքնասպան է եղել:

Թումանյանի քննչական բաժնի քննիչ Արարատ Ուլուխանյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ դեպքի առթիվ Թումանյանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Հանգամանքները ճշտվում են:

Ինքնասպան եղածի մոտ ոչ մի գրություն չի հայտնաբերվել: Տեղի ունեցածի դրդապատճառների մասին դեռ ոչինչ հայտնի չէ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ