News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները, մարտի 13-ին, ժամը 19.50-ին, թմրամիջոց պահելու կասկածանքով, Արմավիր քաղաքի ավտոկայանի տարածքից բերման են ենթարկել Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի 38-ամյա մի բնակչի, որի գուլպայի միջից հայտնաբերվել է փայլաթիթեղով փաթեթավորված կանեփանման զանգված:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ըստ բերման ենթարկվածի հայտարարության՝ թմրամիջոցը պատրաստել է 2011 թ. աշնանը՝ իրենց գյուղի դաշտերում վայրի աճած կանեփի բույսերից:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում Է հետաքննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ