News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Թուրք հայտնի պատմաբան Թաներ Աքչամը թուրքական Taraf թերթին տված հարցազրույցում նշել է, թե Թուրքիան ստիպված կլինի ներողություն խնդրել հայերից, թե ԱՄՆ-ը, Իսրայելն ու Անգլիան ճանաչեն Հայոց ցեղասպանությունը։

Թուրք պատմաբանը նշել է, թե 2012-ի վերջում ԱՄՆ-ում ընտրություններ են, եւ Օբամայի վերաբերմունքի մեջ ընտրություններից առաջ որեւէ փոփոխություն չի լինի։ «Թուրքիան նախկինի պես ճնշում է գործադրելու ԱՄՆ-ի վրա։ Սակայն ես ենթադրում եմ, որ Օբաման 2015-ին կարտասանի «ցեղասպանություն» բառը։

Եթե ԱՄՆ-ը Ցեղասպանությունն ընդունի, շատ բան կփոխվի։ ԱՄՆ-ը, Անգլիան եւ Իսրայելն այս պահին թույլ են տալիս, որ Թուրքիան միջազգային հարթակում մանեւրի։ Սակայն եթե այդ եռյակն ընդունի Ցեղասպանությունը, Թուրքիան մերժողական կեցվածքով կհայտնվի մեկուսացված ռեժիմի կարգավիճակում, ինչպիսին այսօր Հյուսիսային Կորեան է։ Պայման չէ, որ Թուրքիան ասի «ցեղասպանություն» բառը, սակայն ստիպված է ներողություն խնդրել եւ ընդունել, որ 1915-ին մարդկության դեմ հանցանք է տեղի ունեցել»,-ասել է Թաներ Աքչամը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ