News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 04
Տեսնել լրահոսը

Քիքբռնցքամարտի Ռուսաստանի չեմպիոն Ալբերտ Ցգոեւի նկատմամբ, որը կրակել էր Հարավային Օսիայի նախկին նախագահ Էդուարդ Կոկոյտիի թիկնապահներին, մեղմ դատավճիռ են կայացրել: Հարավային Օսիայի Գերագույն դատարանի որոշմամբ մարզիկը բանտում կմնա ընդամենը 2,5 տարի: Բժշկական կրկնակի փորձաքննությունը պարզել է, որ  Ցգոեւը գործել է աֆեկտի վիճակում, ինչն էլ կարեւոր մեղմացուցիչ հանգամանք է դարձել:

Համաձայն գործի նյութերի` 2011թ. մայիսի 20-ին Վլադիկավկազի «Ռետրո» գիշերային ակումբում կենցաղային հողի վրա ծագած վեճի ընթացքում սպանվել են Կոկոյտիի 30-ամյա զարմիկը`Հարավային Օսիայի պետական պաշտպանության պետի տեղակալ Ալիմ Քաբուլովը, ինչպես նաեւ նրա գործընկեր Օլեգ Իկաեւը: Ալբերտ Ցգոեւն ավելի ուշ ինքնակամ ներկայացել է  ոստիկանություն եւ խոստովանել մեղքը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ակումբում զոհված թիկնապահներն ագրեսիվ վարք են դրսեւորել եւ զենքով սպառնացել Ցգոեւին:

Նրանցից մեկն ատրճանակը պահել է բռնցքամարտիկի վրա, իսկ Ցգոեւը հակառակորդներին մի քանի հարված է հասցրել, այնուհետեւ նրանցից մեկից խլել է ատրճանակն ու երկուսին էլ սպանել, հիշեցնում է NEWSru.com-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ