News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Սեւանի բժշկական կենտրոնից երեկ մարտի` 13-ին  ոստիկանության Սեւանի բաժին հայտնել են, որ Սեւանի թերակղզուց իրենց մոտ է տեղափոխվել  50-ամյա  մի տղամարդ` կտրող ծակող գործիքի միջոցով ձախ ձեռքի դաստակի երակների կտրվածքով: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՀՀ ոստիկանության Սեւանի բաժանմունքի պետ Վիգեն Աղեկյանը:

Նրա փոխանցմամբ, դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբը, որտեղ պարզվել է, որ նա Իրանի քաղաքացի է: Վերջինս ներկա պահին գտնվում է  Սեւանի բժշկական կենտրոնում եւ համապատասխան բժշկական օգնություն է ստանում:

Փաստի առթիվ նյութերը գտնվում են Սեւանի քննչական բաժնում, քննություն է ընթանում:

Մեր ունեցած տեղեկություններով, ինքնասպանության փորձը տեղի է ունեցել սիրո հողի վրա: Վիգեն Աղեկյանին ուղղված այն հարցին, թե ճի՞շտ է այդ վարկածը, նա պատասխանեց, որ քննության ավարտից հետո նոր միայն պարզ կդառնա: Ինքնասպանության փորձի վերաբերյալ մանրամասները կներկայացնենք ավելի ուշ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ