News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Հայ ազգային կոնգրեսի համամասնական ցուցակը չի կազմվելու ըստ նրա անդամների պատգամավորական հավակնությունների: Այդ մասին մարտի 14-ին լրագրողներին հայտնել է Հայաստանի նախկին վարչապետ, Հայ ազգային կոնգրեսի անդամ Հրանտ Բագրատյանը` պատասխանելով քաղաքական միասնության համամասնական ցուցակում իր հնարավոր տեղի մասին հարցին: «Ինձ համար ցուցակում վերին հորիզոնականը սկզբունքային չէ, հայտնվելով խորհրդարանում` մենք կարող ենք սրել տնտեսական հարցազրույցներն իշխանության հետ, որը չի անում ներկայիս խորհրդարանական ընդդիմությունը», - ասել է Բագրատյանը:

Ըստ նրա` ՀԱԿ-ի մայիսյան ընտրությունների համամասնական ցուցակի քննարկումները տարվում են, սակայն դրա հրապարակման մասին որոշումը դեռեւս չի կայացվել: «Իհարկե, ՀԱԿ-ում էլ կան մարդիկ, որոնք լավ տեղեր են պահանջում ցուցակում: Դա նրանց իրավունքն է»,– ավելացրել է նախկին վարչապետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ