News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Նախորդ տարի Գերմանիան առաջնային դեր խաղաց Բրյուսելում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ԵՄ-ի ընդգրկվածության ամրապնդման վերաբերյալ  քննարկումներ նախաձեռնելիս: Այդ մասին «ԱՊԱ»-ի հետ հարցազրույցում հայտնել է ԳԴՀ ԱԳ նախարար Գիդո Վեստերվելեն` պատասխանելով հարցին, թե ի՞նչ ավանդ կարող է ներդնել Գերմանիան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում, այն դեպքում, երբ Եվրամիությունը քանիցս հայտարարել է, որ կցանկանար ակտիվ մասնակցել տվյալ հակամարտության կարգավորմանը:

«Եզրահանգումը, որը նախորդ ամիս կատարեց ԵՄ Արտաքին հարցերի խորհուրդը, եւ ԵՄ Հարավային Կովկասի գծով նոր մանդատը լավ հիմք են մասնակցության ակտիվացման համար: Այդ մասնակցությունն ուղղված է լինելու ԵԱՀԿ Մինսկի խմբին լրացնելուն եւ աջակցելուն, օրինակ` վստահության ստեղծման ոլորտում»,- ասել է Վեստերվելեն:

Գերմանիայի արտգործնախարարը նաեւ նշել է, որ ժամանակն է այդ հակամարտության վերաբերյալ որոշում կայացնելու, որը խոչընդոտ է ամբողջ տարածաշրջանի բարգավաճման եւ խաղաղ զարգացման ճանապարհին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ