News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ռուս-վարցական հարաբերություններում հազիվ թե լուրջ առաջընթաց գրանցվի մինչեւ աշուն` Վրաստանի խորհրդարանական ընտրությունները: Նման կարծիք է հայտնել քաղաքագետ Սերգեյ Մինասյանն, այսօր` մարտի 14-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:

Քաղաքագետը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի եւ Վրաստանի հնչեցրած հայտարարությունների ենթատեքստում, ինչպես նաեւ ՌԴ-ի կողմից Աբխազիայի եւ Հյուսիսային Օսիայի ճանաչման դեպքում, հնարավոր է հարաբերությունների կարգավորման տարբերակ առաջանա, եթե թեկուզ ֆորմալ ձեւով Սահակաշվիլին դադարի լինել երկրի ղեկավար: Նշելով, որ 2008-ը բնականաբար մեծ ներգործություն է ունեցել` փորձագետը հայտնել է նաեւ, որ վրացիների եւ ռուսների միջեւ լուրջ կապ կա:

«Ամեն ինչ այնքան խորը չէ, որքան հայերի եւ թուրքերի դեպքում»,-նշել է Սերգեյ Մինասյանը: Քաղաքագետի կարծիքով, Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման առաջընթաց կարելի է ակնկալել 2013-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ