News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հայ ազգային կոնգրեսի համամասնական ընտրացուցակը դեռ պատրաստ չէ: Այդ մասին NEWS.am-ին հայտնեց ՀԱԿ ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը` մեկնաբանելով մամուլում տարածված մի ցուցակ, որում իբր նշված են ՀԱԿ ընտրացուցակի առաջին 15 անունները: Ըստ Կարապետյանի, առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը դեռ շարունակում է ցուցակի վրա աշխատանքը եւ մոտ օրերս կհրապարակվի:

Նշենք, որ  «Հայելի.am» կայքում հրապարակված ցուցակն ուներ հետեւյալ տեսքը. Լեւոն Տեր-Պետրոսյան, Ստեփան Դեմիրճյան (ՀԺԿ), Արամ Զավենի Սարգսյան («Հանրապետություն»), Արամ Մանուկյան (ՀՀՇ), Լեւոն Զուրաբյան, Լյուդմիլա Սարգսյան (ՍԴՀԿ), Նիկոլ Փաշինյան, Հրանտ Բագրատյան, Գագիկ Ջհանգիրյան, Խաչատուր Սուքիասյան, Մանուշակ Պետրոսյան, Դավիթ Շահնազարյան, Պետրոս Մակեյան (ԺՀԿ), Հովհաննես Հովհաննիսյան (ՀԼԿ) եւ Դավիթ Մաթեւոսյան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ