News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստանի ՊՆ N զորամասի պաշտպանության շրջանի N մարտական հենակետում, մարտի 14-ին, ժամը 17:25-ի սահմաններում հայտնաբերվել է նույն զորամասի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Սեւակ Ալբերտի Ասլիկյանի դին:

ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության վեցերորդ կայազորային քննչական բաժնում 14.03.2012թ. հարուցվել է քրեական գործ ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով:

Ըստ ՊՆ նախնական տվյալների` Ս.Ասլիկյանը գլխի շրջանում մահացու հրազենային վնասվածքը ստացել է հակառակորդի կողմից արձակված գնդակից:

Կատարվում է նախաքննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ