News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հայաստանի կառավարությունն այսօր` մարտի 15-ին, հավանություն տվեց Քուվեյթի կառավարության հետ փոխադարձության սկզբունքով հողատարածքներ հատկացնելու մասին համաձայնագրին: Հողատարածքներն անհրաժեշտ են դեսպանատներ կառուցելու համար:

Համաձայնագիրը չի կոնկրետացնում, թե Երեւանի որ հատվածում եւ ինչ չափի հողատարածք է հատկացվելու, կամ դրա դիմաց Քուվեյթում ինչ է ստացվելու:

Մեկ այլ որոշմամբ, կառավարությունը հավանություն տվեց Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում առեւտրային ներկայացուցչություն ստեղծելու առաջարկին, ինչը նույնպես իրականացվելու է փոխադարձության սկզբունքով (Ուկրաինան առեւտրային ներկայացուցչություն կբացի Երեւանում):

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ