News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Մարտի 14-ին, ժամը 15.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Ապարանի բաժնում  հաղորդում է ստացվել, որ դեմքի վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 41-ամյա  Արթուր Դալալյանը՝ հայտնելով, որ ինքը գազալցակայանում լիցքավորող է աշխատում եւ վնասվածքներն ստացել է գազի բալոնի պայթյունի հետեւանքով:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նույն օրը, ժամը 15.00-ի սահմաններում, Ապարան-Երեւան ճանապարհի 18-րդ կմ-ին՝ Ափնա գյուղի խաչմերուկում գտնվող գազալցակայանում, «ԳԱԶել»  մակնիշի ավտոմեքենան լիցքավորելիս գազի բալոնը պայթել է, ինչի հետեւանքով  Արթուր Դալալյանը ստացել է վնասվածքներ:

Նախապատրաստվում են նյութեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ