News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

«Արմավիա» ավիաընկերությունը, «Զվարթնոց» օդանավակայանը կոնցեսիոն հիմունքներով շահագործող «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությանը (ԱՄՕ) պարտք է 5.3 մլկ եվրո` վերջին 6 ամսվա գործունեության արդյունքում: Այդ մասին, այսօր` մարտի 15-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց ԱՄՕ-ի գործադիր տնօրեն Մարսելո Վենդեն: Նրա խոսքով` ԱՄՕ-ն զիջումների է գնացել «Արմավիային»` ընդունելով ուղեւորասպասարկման սակագինը նվազեցնելու նրա պահանջը:

Հիշեցնենք, որ փետրվարի 1-ից այդ սակագինը սահմանվել էր 20 եվրո: Ըստ Մ. Վենդեի` ԱՄՕ-ն գնացել է այդ զիջման` ակնկալելով ստանալ պարտքը, որը պետք է մարվի մարտի 31-սեպտեմբերի 1 ժամանակահատվածում: Սակայն Մ. Վենդեն հայտարարեց, որ եթե «Արմավիան» մարտի 31-ին չկատարի իր առաջին վճարումը, ինչպես նաեւ պատշաճ չվճարի ընթացիկ սպասարկումների համար, ապա համաձայնագիրը չեղյալ կհայտարարվի: Մ. Վենդեն նշեց, որ երեք բանկերից վարկ են վերցրել, որոնց մարումները ժամանակին կարող են իրականացնել միայն «Արմավիայի» պարտքերը ստանալուց հետո: «Աշխարհում առաջին դեպքն է, երբ ավիաընկերությունը բողոքում է օդանավակայանից: Ցանկացած տեղ օդանավակայանի սպասարկման ծախսը ավիաընկերության ծախսերում փոքր մասի է կազմում»,- ասաց արգենտինացի մենեջերը:

Հիշեցնենք, որ Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Նելլի Չերչինյանը մարտի 13-ին հայտարարել էր, որ «Արմավիան» եւ ԱՄՕ-ն կարողացել են համաձայնության գալ: Սակայն այսօր ԱՄՕ մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ «Արմավիան» 4 օր տեւած բանակցություններից հետո դուրս է եկել բանակցային գործընթացից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ