News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Մի քանի օրվա սպասողական վիճակից հետո այսօր` մարտի 15-ին «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կտրուկ նվազել է հայկական դրամի նկատմամբ: Դոլարի միջին փոխարժեքը կազմել է 389.13 դրամ: Նշենք, որ երեկ բորսայում գործարք չէր կայացել, իսկ նախորդ օրը դոլարն արժեր 390 դրամ:

Ընդհանուր առմամբ բորսայում վաճառվել է 3.7 մլն դոլար:

Կանխիկ արտարժույթի շուկայում փոխանակման կետերը դադարել են դոլար ընդունել 389 դրամով` առքի փոխարժեք սահմանելով 387-388 դրամը: Դոլար կարելի է գնել 390 դրամով:

Բորսայում այսօր 2 գործարք է կայացել նաեւ կորպորատիվ պարտատոմսերի շուկայում: Վաճառվել են «Արարատբանկի» 2011 թ. թողարկման 10 հազ. դրամ անվանական արժեքով 1503 պարտատոմսեր` 12.0014 % միջին եկամտաբերությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ