News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Հայաստանում յուրաքանչյուր երեք ղեկավար պաշտոնից մեկը կին է զբաղեցնում (38%): Այդ մասին նշված է «Գրանթ Թորնթոն» ընկերության օրերս հրապարակված Միջազգային գործարար զեկույցում: Ընդ որում` կանայք հատկապես նախընտրում են մարդկային ռեսուրսների գծով մենեջերների (27%) եւ ֆինանսական տնօրենների (25%) հաստիքները:

Զեկույցում նշված է, որ կանայք ավանդաբար շատ են ղեկավար պաշտոնների նշանակվում զարգացող շուկաներում, սակայն վերջին շրջանում նկատվում է հակառակ միտում: Փոխարենը` աճում է ղեկավար կանանց կշիռը Եվրոպայում:

Ըստ զեկույցի՝ թեեւ գործազրկության աճին՝ Եվրոպայում կանայք զբաղեցնում են ղեկավար պաշտոնների 24%-ը, 2004 թ. 17%-ի եւ 2009 թ. 20 %-ի համեմատ: Համաշխարհային միջին ցուցանիշն այս տարի 21% է, որն աննշան գերազանցում է 2004թ. ցուցանիշը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ