News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Տուվայի մարզում տեղի ունեցած վրաերթի հետեւանքով մահացել է մեկ երեխա, եւս 3-ը վիրավորվել են: Վարորդը, ըստ տեղի ոստիկանության տվյալների, հարված է եղել, իսկ մեքենան էլ հափշտակված է եղել:

Իրավապահների փոխանցմամբ, մարտի 15-ի երեկոյան, Տուվայի 21-ամյա բնակիչը, հափշտակել է «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենան, դրանով գնացել մի քանի տասնյակ մետր, սակայն չի կարողացել կառավարել մեքենան մերկասառույցի պատճառով: Մեքենան բախվել է փողոցում խաղացող երեխաների խմբին, հաղորդում է «Մայակ» ռադիոկայանը:

Վրաերթի արդյունքում, 5-ամյա աղջնակը տեղում մահացել է, վնասվածքներ ստացած երկու երեխաներ տեղափոխվել են հիվանդանոց, որոնցից մեկը վերակենդանացման բաժանմունքում է: Եվս մեկ տուժած երեխա ամբուլատոր բուժում է ստանում տանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ