News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն(ՀԺԱՄ) կուսակցության քաղաքկան խորհուրդը տարածել է հայտարարություն Հայաստանի հանրապետական կուսակցությանը միավորվելու մասին:  Հայտարարությունում մասնավորապես ասված է. «Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն(ՀԺԱՄ) կուսակցությունը, 2001թ. իր ստեղծման օրվանից կուսակցությունն իր քաղաքական օրակարգի առաջնային խնդիրներից մեկը համարեց փոքր եւ միջին բիզնեսի համար բարենպաստ պայմանների ապահովումը: 2003թ. խորհրդարանական ընտրություններում ՀԺԱՄ կուսակցության արձանագրած ցուցանիշները ցույց տվեցին կուսակցության ծրագրերի նկատմամբ հասարակության վստահությունը: 2008թ. սկսած ՀԺԱՄ կուսակցությունն իր ծրագրային առաջնահերթությունների մեջ ներառեց երիտասարդության, գիտության եւ կրթության, գյուղատնտեսության հիմնախնդիրները` հանդես գալով վերջիններիս շահերի պաշտպանությամբ: Կուսակցությունը վստահ է, որ նշված ծրագրերը կարելի է իրականացնել աստիճանական բարեփոխումների ճանապարհով` ապահովելով պետության կայուն զարգացումը: Վերջինս բխում է ՀԺԱՄ կուսակցության կենտրոնամետ գաղափարախոսության բնույթից:

ՀԺԱՄ կուսակցության ծրագրային դրույթներից շատերը վերջին տարիներին եղել են նաեւ Հայաստանի հանրապետական կուսակցության գործունեության հիմքում: ՀՀԿ կուսակցությունը եւս առաջնորդվում է աստիճանական բարեփոխումների հրամայականով` առաջնահերթ համարելով պետության կայուն զարգացումը:

Հաշվի առնելով վերոնշյալը` ՀԺԱՄ կուսակցության քաղաքական խորհուրդը որոշում է կայացնում` սկսել միավորման գործընթաց Հայաստանի հանրապետական կուսակցության հետ, միասնական ջանքերով վերոհիշյալ խնդիրների լուծման եւ առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ