News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Բաթումիում մարտի 31-ից բողոքի ցույցեր կսկսվեն Ազիզիե մզկիթի  կառուցման դեմ:

Ինչպես «Նյուսփրեսս» գործակալությանը հայտնել է  «Վրաստանին ծառայելիս» հասարակական շարժման ներկայացուցիչ Մուրման Դումբաձեն, ակցիաները շարունակական բնույթ կկրեն: Նրա խոսքով` նման որոշում է կայացվել մարտի 4-ին թուրք զավթիչների դեմ պայքարում կյանքից զրկված գեներալ Գեորգի Մազնիաշվիլիի մարտիկների շիրիմի մոտ կատարված պատարագից հետո:

Ակցիաները տեղի կունենան նույն այդ վայրում` հերոսների շիրիմի մոտ, որոնց դիմադրության շնորհիվ թուրքական զորքերը 1918թ. կրեցին որոշիչ պարտությունը:

Դումբաձեն նշել է, որ Աջարիայում գործող քաղաքական կազմակերպությունների, ոչ կառավարական եւ մասնագիտական միությունների բողոքի պոտենցիալը շատ մեծ է, եւ մեծամասնությունը դեմ է մզկիթի կառուցմանը, հաղորդում է «Ախալի թաոբա» թերթը  («Նոր սերունդ»):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ