News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մարտի 15-ին ընդունել է ՀՀ Զինված ուժերի կադրային կառավարման վերաբերյալ խորհրդատվական նպատակով մարտի 12-16-ին Հայաստանում գտնվող ԱՄՆ եւ Միացյալ Թագավորության փորձագիտական խմբին:

ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը ներկա գտնվող ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Քաթերին Լիչը եւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ղեկավարի տեղակալ Բրյուս Դոնահյուն հաստատել են իրենց երկրների պատրաստակամությունը ՀՀ զինված ուժերում իրականացվող բարեփոխումներին աջակցելու գործում: Այնուհետեւ փորձագիտական խումբը ՀՀ պաշտպանության նախարարին հանգամանալից ներկայացրել է ՀՀ ՊՆ աշխատանքային խմբի հետ համատեղ կատարված աշխատանքները, ինչպես նաեւ առաջարկություններ ու նկատառումներ ներկայացրել ՀՀ զինված ուժերում ընթացող արհեստավարժ ենթասպայական համակարգի հետագա զարգացման գործընթացի վերաբերյալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ