News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 29
Տեսնել լրահոսը

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Նար-Դոսի փողոցում, «Իդեալ» խանութի մոտ «Տոյոտա Քեմրի» մեքենայի հրկիզման վերաբերյալ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մարտի 15-ին, ժամը 06.25-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հերթապահ մասում ահազանգ էր ստացվել, որ Նար-Դոսի փողոցում, «Իդեալ» խանութի մոտ, ավտոմեքենա է այրվում:

Պարզվել էր, որ ժամը 06.15-ի սահմաններում, Նար-Դոսի փողոցի թիվ 69 շենքի մոտ, անհայտ անձը դիտավորյալ հրկիզել է 29-ամյա Աննա Պ.-ին պատկանող «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենան` պատճառելով 23.000 ԱՄՆ դոլարի նյութական վնաս:

Ոստիկանները պարզել են, որ հրդեհի պատճառով վնասվել է նաեւ նշված ավտոմեքենայի կողքին կայանված  «ՎԱԶ-21104-110»  մակնիշի ավտոմեքենան:

Հանգամանքները եւ վնասի չափը պարզվում են:

Ձեռնարկվում են միջոցառումներ անհայտ անձի ինքնությունը պարզելու եւ հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է հետաքննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ