News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի շենքի առաջ ավելի քան 2 տասնյակ լրագրողների ներկայությամբ նախագահի երիտասարդ հայ թեկնածու Մաքսիմ Վերները` Ֆրանսիայի երիտասարդության ասոցիացիայի նախագահը, մարտի 15-ին հայտարարել է այն մասին, որ  չի մասնակցի նախագահական ընտրություններին. նա  անհրաժեշտ 500-ի փոխարեն 458 երաշխավորական ստորագրություն էր հավաքել: Այս մասին հայտնում է  «Nouvelles d`Arménie»-ն:

Ցավով, բայց մեծ արժանապատվությամբ նա ասել է. «Պետք է համակերպվել իրականությանը»:

Մի քանի րոպեի ընթացքում Մաքսիմ Վերները հիշեցրել է երիտասարդական իր ծրագրի մասին, նշելով, որ իր եւ իր խմբի առաքելությունն ավարտված չէ: Հակառակը, նա հայտարարել է, որ նախագահի թեկնածուին կօգնի երիտասարդության համար նախագիծն իրագործելիս: Նա կհանդիպի նրան մոտ օրերս:

«Որոշե՞լ եք արդյոք, թե ում օգտին եք քվեարկելու» հարցին նախկին թեկնածուն պատասխանել է, որ տվյալ պահին ոչինչ չի կարող ասել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ