News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Երեւանում, այսօր` մարտի 16-ին, մեկնարկել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության երկրորդ (արտահերթ) համագումարը:

Կուսակցության համագումարին ներկա են «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից Վարդան Օսկանյանը, ՀՅԴ-ից` Արմեն Ռուստամյանը, ՀԱԿ-ից` «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը, Սոս Գիմիշյանը, «Նոր ժամանակներ» կուսակցությունից Արամ Կարապետյանը, նաեւ «Ժառանգություն» կուսակցությունը` Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ: Այստեղ է նաեւ ՀՀԿ կողմից մեծամասնական ընտրակարգով թեկնածու առաջադրված գործարար Գարեգին Նուշիկյանը:

Համագումարին մասնակցում են մոտ 500 պատվիրակներ:

Հիշեցնենք, որ օրեր առաջ տեղի է ունեցել «Ժառանգություն» կուսակցության համագումարը, որտեղ նշվել է «Ազատ դեմոկրատների» հետ առավել սերտ համագործակցության հնարավորության մասին: «Ազատ դեմոկատներ» կուսակցության անդամ Արարատ Զուրաբյանը լրագրողներին հայտարարել է, որ իրենք եւ «Ժառանգությունը» ամենայն հավանականությամբ, առաջիկա ընտրություններում հանդես կգան դաշինքով, ներկայացնելով միասնական համամասնական ցուցակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ