News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետի խորհրդական Ալբերտ Գեւորգյանը հանդիպել է Հայաստանում Չինաստանի դեսպանատան առեւտրատնտեսական հարցերով խորհրդական Գուան Գանգին եւ դեսպանատան առեւտրատնտեսական կապերի գրասենյակի 2-րդ քարտուղար Վան Ցզի Խունին: NEWS.am-ին Երեւանի քաղաքապետարանից հայտնեցին, որ ողջունելով հյուրերին` Ալբերտ Գեւորգյանը նշել է, որ հայ-չինական բարեկամական հարաբերությունները հիմք են հանդիսացել նաեւ երկու երկրների առեւտրատնտեսական կապերը ընդլայնելու եւ մի շարք ծրագրեր  Երեւանում իրականացնելու համար:  Քաղաքապետի խորհրդականը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհակալություն է հայտնել Չինաստանի կառավարությանն ու անձամբ Գուան Գանգին` նվիրատվության կարգով Երեւանին հատկացված շտապ օգնության մեքենաներ եւ չինական ավտոբուսներ տրամադրելու գործընթացին նպաստելու համար:

Գուան Գանգն իր հերթին շնորհակալություն է հայտնել սերտ համագործակցության համար եւ ընդգծելով, որ Հայաստանը hամարում է իր երկրորդ հայրենիքը, խոստացել է շարունակել նպաստել հայ-չինական բազմակողմ կապերի ամրապնդմանն ու այդ համատեքստում համատեղ նոր ծրագրեր իրականացնել:

Հայ-չինական առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման եւ ամրապնդման, Հայաստանում եւ հատկապես Երեւանում բազմաթիվ տեխնիկական ծրագրեր իրականացնելու համար Գուան Գանգը պարգեւատրվել է Երեւանի քաղաքապետի շնորհակալագրով:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ