News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Պյոտր Վեսյոլի անունով ուկրաինացին իրեն հետաքրքիր զբաղմունք էր գտել, նա «բուժում էր» նույնասեռականությունից ազատվել ցանկացող մարդկանց «սեպը սեպով» սկզբունքով: Բայց նրա «վեսյոլի» (երջանիկ) կյանքն ավարտվեց, երբ նրան դիմող «հիվանդներից» մեկը, պարզվեց, ոստիկան է:

Նա աշխատում էր հետեւյալ սխեմայով. Նրան գտնում էին թերթերում տված հայտարարություններով, ովքեր ցանկանում էին ազատվել «նույնասեռականությունից»: Պյոտրը, ով այցելուներից վերցնում էր 200-2000 գրիվեն մեկ սեանսի համար, սկզբում երկար բացատրում էր, թե ինչպես կարելի է բուժել «սեպը սեպին» սկզբունքով: Հետո նա սեռական բնույթի «կուրս» էր անցկացնում, իսկ վերջում վստահեցնում, որ սրանից հետո ամեն ինչ հրաշալի կլինի, հաղորդում է uaReview-ն:

«Հիվանդները» որոշ ժամանակ անց հասկանում էին, որ տղամարդկանց նկատմամբ իրենց հակումը ոչ մի տեղ էլ չի անհետացել, ի տարբերություն իրենց փողերի: Որոշ «հիվանդներ» վերադառնում էին Վեսյոլիի մոտ նոր «կուրս» անցնելու եւ դառնում նրա մշտական այցելուները:

Այս ամենն ավարտվեց այն ժամանակ, երբ պարզվեց, որ «հիվանդներից» մեկը ոստիկան է: Հենց նա էլ բողոք ներկայացրել Պյոտրի նկատմամբ: Իրավապահները «բժշկին» ձերբակալեցին հենց հանցանքի վայրում: Հիմա նա սպասում է դատարանի վճռին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ