News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը

Կրասնոդարի նահանգապետ Ալեքսանդր Տկաչեւը նշանակվել է Ռուսաստանի նախագահի` Աբխազիայի գծով հատուկ ներկայացուցիչ:

Համապատասխան հրամանագիրը ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը ստորագրել է այսօր` մարտի 16-ին:

Նշենք, որ 51-ամյա Տկաչեւը մասնագիտությամբ ինժեներ-մեխանիկ է: Նա Կրասնոդարի մարզը ղեկավարում է արդեն 12 տարի:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ կրասնոդարցի հայտնի բլոգեր Միխայիլ Աբրամյանը մարտի 12-ին միանյակ բողոքի ակցիա է արել Կրասնոդարի մարզի վարչական շենքի մոտ` Ալեքսանդր Տկաչովին չորրորդ անգամ Կրասնոդարի նահանգապետ նշանակելու որոշման դեմ: Նա պահել էր «Տկաչով, հանգստացիր» գրառումով պաստառ:

Ինչպես հայտնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը, ակցիան սկսվել է ժամը 14-ին եւ տեւել մոտ մեկ ժամ: Ակցիայի ընթացքում երիտասարդին են մոտեցել ՆԳՆ աշխատակիցներ, որոնք կտրականապես հրաժարվել են ներկայանալ եւ փաստաթուղթ ներկայացնել: Նրանք Աբրամյանից պահանջել են անձնագիրը, վերցրել եւ չքվել: Անձնագիրը վերադարձրել են, երբ Աբրամյանը դիմել է ոստիկանությանն ու դատախազին:

Նշենք, որ Դմիտրի Մեդվեդեւը երեկ Տկաչովի թեկնածությունն առաջարկել է մարզի օրենսդիր մարմնին հաստատելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ