ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի, այսօրվա` մարտի 16-ի նիստում, Արմեն Ռուստամյանի նախագահությամբ քննարկվել է Լարիսա Ալավերդյանի հեղինակած «1988-1994թթ. ընթացքում հայերի նկատմամբ Ադրբեջանի ոճրագործությունները 1915-1923թթ. Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից կազմակերպված եւ իրականացված ցեղասպանության շարունակություն ճանաչելու մասին» ԱԺ հայտարարության նախագիծը:
Հանձնաժողովը որոշեց դրական եզրակացությամբ այն ընդգրկել ԱԺ չորրորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի օրակարգի նախագծում: