News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

«Նովոյե վրեմյա» թերթը հարցազրույց է վերցրել Ստամբուլի հայկական «Մարմարա» թերթի գլխավոր խմբագիր, հրապարակախոս Ռոբեր Հատեճյանից: Ներկայացնում ենք մի հատված հարցազրույցից:

Պարոն Հատեճյան, առավել հաճախ ինչպիսի՞ մարտահրավերների է բախվում Ստամբուլի հայ համայնքը:

Ստամբուլի հայ համայնքն, անկասկած, այսօր բախվում է բազմաթիվ մարտահրավերների, բայց ամենակարեւորը, վերջին երկու տարում, դա Պոլսո պատրիարքարանի ապագայի խնդիրն է: Մեր պատրիարքը, ցավոք, անբուժելի հիվանդ է եւ անգործունակ: Մենք առաջարկեցինք պատրիարքի ընտրություն, բայց մեր առաջարկը չնդունեցին եւ մենք հիմա սպասման մեջ ենք: Դա նշանակում է թափուր պատրիարքի պաշտոն: Պոլսո հայ համայնքը չափազանց հավատացյալ է եւ պատրիարքը մեզ համար միավորող առաջնորդի դեր է կատարում, քանի որ չկա այլ կազմակերպություն, որն իր վրա կվերցնի համայնքի ղեկավարումը: Բնական կենսագործունեության վերադառնալու համար մեզ անհրաժեշտ է հնարավորինս շուտ նոր պատրիարք ընտրել:

Մյուս կարեւոր մարտահրավերը պոլսահայերի շրջանում ինքնապահպանման խթանների թուլացումն է: Առաջին հերթին դա վերաբերում է հայոց լեզվին: Ցավոք, Պոլսում հայերի մեծ մասը չի խոսում հայերեն: Դա մեզ համար կարեւորագույն կորուստ է:

Անձամբ ինձ համար լեզվի կորուստը ավելի մեծ վնաս է, քան հողի կորուստը: Իսկ այսօր մեզանում 100 հայերից միայն 30-ը հայերեն գիտի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ