News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Երեւանում, մարտի 14-ին, Հարավ-արեւմտյան թաղամասի Րաֆֆիի փողոցի  49 շենքի 12-րդ հարկից նետվելու միջոցով ինքնասպանության փորձ կատարած, 21-ամյա Հ. Աբաջանյանի գործով ՀՀ ոստիկանության Մալաթիայի քննչական բաժնում քննություն է ընթանում:Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ  զրույցում ասաց Հայաստանի ոստիկանության Մալաթիայի բաժին  քննչական բաժանմունքի  պետ Սաշիկ Սարդարյանը: Վերջինս հրաժարվեց մինչեւ քննության ավարտն ավելին ասել ապատեղեկատվություն չտարածելու համար:

Իսկ Մալաթիա-Սեբաստիա բժշկական կենտրոնի  գլխավոր բժիշկ Աշոտ Թորոսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ աղջիկը, թեեւ մարմնական վնասվածքներ ստացել է, բայց նրա առողջական վիճակն արդեն լավ է: Բայցեւայնպես, նա այսօր դեռ դուրս չի գրվի:

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ մարտի 14-ին, ժամը 18.40-ի սահմաններում Շտապ օգնության ենթակայանից ահազանգել էին ԱԻՆ Փրկարար ծառայության կառավարման կենտրոն եւ հայտնել, որ Հարավ արեւմտյան թաղամասի Րաֆֆիի 49 շենքի 3-րդ հարկի պատուհանների մետաղյա լարերի վրա երիտասարդ մի աղջիկ է ընկած եւ նրան իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Նշված շենք էր մեկնել Երեւանի հատուկ փրկարարական ջոկատը, որը պարանների վրայից իջեցրել եւ Շտապ օգնությանն էր հանձնել այդ աղջկան, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր Մալաթիա բժշկական կենտրոն: Պարզվել է, որ աղջիկը Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի, 21-ամյա Հ. Աբաջանյանն է, որն, ըստ հարեւանների, տառապում է հոգեկան հիվանդությամբ: Իսկ 12-րդ հարկից ցած նետվելով չի մահացել,  քանի որ 3-րդ հարկի լվացքի պարանները նրան պահել են:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ