News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայոց ցեղասպանության ականատես նորվեգացի մի միսիոների օրագիր է գտնվել նրա թոռան ձեղնահարկում: Ինչպես տեղեկացնում է «Asbarez»-ը, շուտով օրագիրը կլինի Հայաստանում եւ կպահվի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում: Այդ մասին հայտարարել է թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը Գլենդելի հանրային գրադարանում կազմակերպված քննարկման ժամանակ: Նա հանդիպումներ է ունենում ԱՄՆ Արեւմտյան ափի հայկական կազմակերպությունների հետ` քննարկելու համար 2015թ. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպվելիք միջոցառումների հետ կապված հարցեր:

Դեմոյանը ներկայացրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի վերջին հիմնական հրապարակումնրը, այդ թվում` վերապրածների հուշեր, ականատեսների վկայություններ, եզակի սկզբնաղբյուրների հրատարակություններ եւ 1909թ. Կիլիկւայի ջարդերի մասին պատմող վերջերս հայտնաբերված փաստաթղթերի եւ այլ աշխատանքների ժողովածուն:

Նշենք, որ Գլենդելի հանրային գրադարանում բացվել է հայ գրատպության 500-ամյակին նվիրված ցուցահանդես:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ