NEWS.am-ին հայտնի է դարձել, որ այսօր` մարտի 18-ի գիշերը մայրաքաղաքի Օտյան փողոցում` հացի գործարանի մոտ, հայտնաբերվել է տղամարդու դիակ` ձեռքերի վնասվածքներով: Ոստիկանությունից մեր թղթակցին հայտնել են, որ մահացածը 1965 թվականի ծնված, Ծաղկահովիտի բնակիչ Էդվարդ Հովհաննիսյանն է: Հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 109 հոդվածի 1-ին մասի (Անզգուշությամբ մահ պատճառել) հատկանիշներով: Գործի շրջանակում ձերբակալվել է 1972 թվականին ծնված Ա.Խրիմյանը: Կատարվում է նախաքննություն:
NEWS.am-ին հաջողվել է պարզել, որ ձերբակալված անձը տուժող Էդվարդ Հովհաննիսյանի ընկերն է: Որոշ տեղեկությունների համաձայն` դեպքը տեղի է ունեցել հետեւայլ կերպ: Հովհաննիսյանը եւ Խրիմյանը վերջինիս տանը թմրանյութ են օգտագործել, ինչից հետո Հովհաննիսյանի ճնշումը բարձրացել է: Ընկերոջը օգնելու համար Խրիմյանը ածելիով կտրել է նրա երակները, որից հետո ընկերը մահացել է, նա էլ դիակը թողնելով փողոցում` հեռացել է: