News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը

Խորհրդարանական ընտրությունների համար թեկնածուների գրանցմանը մնացել է ընդամենը 4 օր, սակայն այսօր` մարտի 19-ի ժամը 10:45-ի տվյալներով, դեռ ոչ մի քաղաքական ուժ ԿԸՀ չի ներկայացրել իր համամասնական ցուցակը եւ մյուս բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը:

Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ԿԸՀ մամուլի քարտուղար Արմինե Հարութունյանը:

Նշենք, որ Հայաստանում դեռ մարտի 12-ից սկսվել է մեծամասնական եւ համամասնական ցուցակներով թեկնածուների առաջադրման գործընթացը: Մինչեւ մարտի 22-ը 18:00-ն քաղաքական կուսակցությունները եւ դաշինքները պետք է ԿԸՀ ներկայացնեն իրենց բարձրագույն մարմինների հետ համաձայնեցված համամասնական թեկնածուների ցուցակները եւ ամբողջ անհրաժեշտ փաստաթղթերը: Նույն ժամանակահատվածում Ընտրատարածքային ընտրական հանձնաժողով պետք է ներկայացվեն անհրաժեշտ փաստաթղթերը` մեծամասնական ընտրատարածքներում թեկնածու առաջադրվելու համար:

ԱԺ-ում կուսակցական ցուցակներով (համամասնական համակարգով) ընտրվելու են 90, իսկ մեծամասնական համակարգով` 41 պատգամավոր:

Իրենց ցուցակներն են հրապարակել իշխող ՀՀԿ-ն, ինչպես նաեւ Կոմունիստական կուսակցությունը եւ «Ժառանգությունը»:

Ընտրություններին մասնակցելու մասին հայտարարել են «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց երկիր», ՀՅԴ կուսակցություններն ու ընդդիմադիր ՀԱԿ-ը, բայց նրանց ցուցակները դեռ չեն հրապարակվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ