News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Երեւանում, մարտի 18-ին, տեղի է ունեցել «Նոր Ժամանակներ» կուսակցության ակտիվի հերթական ժողովը, որտեղ որոշում է կայացվել, որ կուսակցությունը չի մասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին:

ՆԺԿ հաղորդագրության մեջ նշվում է.

«Քննարկման գլխավոր թեման մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին կուսակցության մասնակցության հարցն էր:

Հանդիպմանը մասնակցում էին ՆԺԿ տարածքային կառույցների ղեկավար մարմինների եւ քաղաքական խորհրդի անդամները:

Կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը հանգամանալից ներկայացնելով 2011թ. դեկտեմբերի 2-ից հետո ընթացող հետհամագումարյան քաղաքական խմորումների ողջ տրամաբանությունը, փաստելով, որ Հայաստանի եւ Հայ Ժողովրդի շուրջ առկա քաղաքական իրավիճակի ներհայաստանյան, տարածաշրջանային եւ գեոքաղաքական բաղադրիչների պատմաքաղաքագիտական համադրումը համոզմունք է ստեղծել, որ մայիսվեցյան համապետական ընտրությունը` իշխող վարչախմբի կողմից վերածվելով կանխորոշված քաղաքական շոուի, որեւէ կապ չունի «Նոր Ժամանակներ» կուսակցության ծրագրերի եւ նպատակների իրագործման հետ: Նա վերահաստատեց նախորդ օրերին ԶԼՄ-ներում հնչեցրած այն տեսակետը, որ իշխանության կողմից ծրագրված այդ ներկայացմանը մասնակցելն աննպատակահարմար է: Ժողովի մասնակիցները ծափերով ընդունեցին Կուսակցության Նախագահի եւ Վարչության այդ դիրքորոշումը:

Հատկանշական է, որ ժողովի մասնակիցների համար հնթացս քննարկման թեմա դարձավ կուսակցության ապագա անելիքները` կապված երկրի առջեւ ծառացած մարտահրավերների եւ 2013թ. կայանալիք նախագահական ընտրությունների հետ:

Ժողովը որոշում կայացրեց օրենքով սահմանված նախընտրական քարոզչության փուլից առաջ հրավիրել եւս մեկ ակտիվի առավել ներկայացուցչական հավաք եւ քննարկել մայիսի 6-ի հետ կապված Կուսակցության մարտավարական քայլերը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ