News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահն Ազգային ժողով վերանայման է վերադարձրել «Բնապահպանական փորձագիտության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որն ընդունվել էր փետրվարին` երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ: 

Հիշեցնենք, որ օրենքում փոփոխությունները նախատեսում էին նախագծերի եռաստիճան դասակարգում` ըստ շրջակա միջավայրի վրա  հնարավոր ազդեցության աստիճանի: Առաջին եւ երկրորդ աստիճանի օբյեկտների համար փորձագիտության ժամկետը չպետք է գերազանցի համապատասխան 60 եւ 40 օրը: Առաջին աստիճանի նախագծերի համար վերանայման ժամկետը կարող է երկարաձգվել մինչեւ 15 օր:

Առաջին աստիճանի օբյեկտների շարքում են ատոմային եւ ջերմային էլեկտրակայանները, միջուկային վառելիքի հարստացման սարքավորումները, մետաղական հանքերի շահագործումը, թափոնները, մի շարք քիմիական արտադրանքներ,  50 հազար եւ ավելի մարդկանց  կենցաղային թափոնների ոչնչացումը:

Ինչպես նշվում է նախագահի աշխատակազմի եզրակացության մեջ, օրենքում նշված բնապահպանական նորմերը մի շարք դեպքերում  հիմնավորված չեն, իսկ մի քանի դեպքերում էլ բնապահպանական փորձագիտության ուղարկելը, անհիմն բարձր է: Անհանգստություն է առաջացնում նաեւ այն, որ օրենքն առաջ է բերել նաեւ քաղաքացիական հատվածի բողոքները: 

Հիշեցնենք, որ անցյալ տարի օրինագիծն առաջացրել էր կանաչ ակտիվիստների բողոքը,  նաեւ` բողոքի ցույց խորհրդարանի շենքի առաջ: Առաջին եւ երկրորդ ընթերցումների միջեւ օրինագծում փոփոխություններ են մտցվել. մասնավորապես, «Ա» դասի բնապահպանական փորձագիտության տակ են անցել, անկախ ծավալից, գունավոր մետաղների ձուլումը  (նախորդ շեմը հանվել էր), ինչպես նաեւ ցեմենտի եւ կրաքարի արտադրությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ