News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հայաստանում գտնվող Հյուսիսային ռազմական օկրուգի գումարտակների հրամանատարների եւ նրանց տեղակալների հետ ցուցադրական պարապմունքներ են անցկացվել` զորքերի ծառայության եւ վաշտային տնտեսության կազմակերպման վերաբերյալ:

Հյուսիսային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարապմունքները տեղի են ունեցել բազայի հրամանատար, գնդապետ Օլեգ Սմիրնովի ղեկավարության ներքո:

Տեղեկության համաձայն, պարապմունքների հիմնական նպատակը անհրաժեշտ գիտելիքների ձեռքբերումն է` պարտավորությունների արդյունավետ իրագործման եւ զորքերի ամենօրյա միջոցառումների անցկացման վերաբերյալ:

Հատուկ ուշադրություն է դարձվել զինվորական կարգապահության ամրապնդման հարցերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ