News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հարկային օրենսդրությունը բոլոր հյուրանոցների նկատմամբ չէ, որ հավասարապես կիրառվում է: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Երեւանի «Եվրոպա» հյուրանոցի կառավարիչ, ֆրանսիահայ գործարար Նուբար Թաթարյանը: Նրա խոսքով` այդ անհավասարությունը որոշ մրցակցային խնդիրներ է ստեղծում, քանի որ մրցակից հյուրանոցները կարողանում են ավելի մատչելի գին սահմանել:

«Երբ գալիս է հարկային վճարումներ կատարելու ժամանակը, մենք 100 տոկոսով դա կատարում ենք: Բայց որոշ  մրցակից հյուրանոցներում ոչ բոլոր հյուրերին են գրանցում, այդ պատճառով կարող են ավելի ցածր գներ ունենալ:  Օրենքը բոլորի համար նույնը պետք է լինի, որ մրցակցությունն առողջ լինի»,- ասաց Ն. Թաթարյանը:

Անդրադառնալով այն հարցին, թե որքանո՞վ են հյուրանոցային գները Հայաստանում արդարացված, Ն. Թաթարյանն ասաց, որ հարեւան երկրների հետ համեմատած Հայաստանում բարձր են ե’ւ հյուրանոցային, ե’ւ ավիատոմսերի գները: Դա, նրա մեկնաբանմամբ, հետեւանք է բարձր հարկերի: Մասնավորապես` որեւէ ապրանք ներմուծելիս ստիպված են բարձր արժեքով մաքսազերծում իրականացնել: Ավելացված արժեքի հարկը 20% է, որը աշխարհում ամենաբարձրերից մեկն է: «Կա նաեւ շահութահարկը, սոցիալական հարկը, տարածքի հարկը: 6-7 տեսակի հարկ կա, իսկ դա ազդում է գնի վրա»,- ասաց Ն. Թաթարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ