News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հայաստանի կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը շուտով աճուրդի կհանի «Տոյոտա Լանդ Քրաուզեր» մակնիշի մեկ ավտոմեքենա: Համապատասխան թույլտվությունը դեռ պետք է հաստատվի կառավարության մարտի 22-ի նիստում: Մեքենան պատկանում է ՀՀ կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» կազմակերպությանը:

Ըստ կառավարության պաշտոնական կայքէջում տեղակայված հիմնավորման` մեքենան վաճառքի է հանվել այդ կազմակերպության համար 2 նոր ինքնագնաց մեքենաներ ձեռքբերելու նպատակով: Կառավարության նախկին որոշումներով այդ հիմնարկը եւս վաճառքի է հանել մի քանի մեքենա, սակայն այդ ավտոմեքենաներն իրացվել են գնահատված (մեկնարկային) արժեքի 50%-ով, այսինքն` նոր մեքենաներ գնելու փողը չի բավականացրել:

Սակայն նշենք, որ վաճառքի հանված 2002 թ. արտադրության «Տոյոտա Լանդ Քրաուզերը», շուկայական գների համեմատ, գնահատված է բավական էժան: Այսպես` նույն մոդելի եւ թվականի արտադրության մեքենաները շուկայում առաջարկվում են 24 հազ. դոլարով, այնինչ կառավարության որոշման մեջ սահմանված է մեկնարկային 4.76 մլն դրամ (մոտ 12 հազ. դոլար) արժեքը: Ընդ որում` վաճառք չկայանալու դեպքում յուրաքանչյուր հերթական աճուրդում վաճառքի մեկնարկային գինը նվազեցվելու է 20%-ով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ