News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 30
Տեսնել լրահոսը

Մարտի 31-ից ապրիլի 12-ը «ԷՈՒԹՅՈՒՆ» հոգեբանական տեխնոլոգիաների կենտրոնի հրավերով Հայաստանում կհյուրըկալվի Մականի ակադեմիայի հիմնադիր, նեյրոլեզվաբանական ծրագրավորման (NLP) հանրահայտ մասնագետ Ջեք Մականին։ Ինչպես NEWS.am-ին հայտնեցին միջոցառման կազմակերպման PR-պատասխանատու «ՍՓՐԻՆ ԳՐՈՒՊ»-ից, նախատեսված այցի շրջանակներում Ջեք Մականին եւ իր գործընկեր Աննա Կարպեկոն կներկայացնեն հեղինակային NLP -COACHING եւ ENNEAGRAMMA դասընթացների ծրագրերը, որոնք լայն հնարավորություն են ընձեռում մասնագիտական եւ հետաքրքրված լսարաններին տիրապետելու կյանքի եւ բիզնեսի հաջողության հոգեբանական տեխնոլոգիաներին:

Դասընթացները նախատեսված են հայաստանյան  եւ տարածաշրջանի (Վրաստան, Իրան, Թուրքիա) ինչպես մասնագիտական նեղ շրջանակների` հոգեբանների, հոգեթերապեւտների, քոուչների համար, այնպես էլ խոշոր եւ միջին բիզնեսի, առաջատար ֆինանսական կազմակերպությունների, ակադեմիական ոլորտի, հասարակական եւ միջազգային ընկերությունների աշխատակիցների, մարդկային ռեսուրսների կառավարման մասնագերների լայն շրջանակների համար:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ