News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի եւ Թուրքիայի ԱԳ փոխնախարարներ Վլադիմիր Տիտովն ու Ֆաթիհ Ջեյլանն, այսօր` մարտի 19-ին, Մոսկվայում քննարկել են Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքի փոխանցմամբ, զրուցակիցները քննարկել են ռուս-թուրքական հարաբերությունների զարգացման հարցերի համալիր` ռուս-թուրքական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի Թուրքիայում կայանալիք երրորդ նիստի նախապատրաստման շրջանակում, որը գլխավորում են Ռուսաստանի նախագահն ու Թուրքիայի վարչապետը:

Բացի այդ, հատուկ ուշադրություն է հատկացվել երկկողմ առեւտրատնտեսական համագործակցությանը: Հիմնական շեշտը դրվել է էներգետիկ ոլորտի վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ