News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Հայկական պատվիրակությունն, ամենայն հավանականությամբ, կմասնակցի «Եվրանեսթի» խորհրդարանական վեհաժողովի Բաքվում կայանալիք լիագումար նստաշրջանին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, հավելելով, որ դեռ հայտնի չէ, թե հայկական պատվիրակությունից հատկապես ով կմասնակցի Բաքվի նստաշրջանին:

«Դա կախված է նրանից, թե որքանով նրանք ներգրավված կլինեն Հայաստանի նախընտրական գործընթացներում»,-նշեց Զոհրաբյանը, ընդգծելով, որ «Եվրանեսթի» խորհրդարանական վեհաժողովի լիագումար նստաշրջանը համընկնում է Հայաստանում ներքաքաղաքական աժիոտաժի պիկին:

Ինչ վերաբերում է հենց իր` Նաիրա Զոհրաբյանի մասնակցությանը, NEWS.am-ի զրուցակիցը նկատեց, որ այդ հարցը պետք է քննարկի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ, քանի որ ինքը ակտիվորեն ներգրավված է կուսակցության նախընտրական գործընթացներում:

Նշենք, որ «Եվրանեսթի» խորհրդարանական վեհաժողովի լիագումար նստաշրջանը կկայանա Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում` ապրիլի 2-4-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ