News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Մարտի 20-ին, ժամը 01.05-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Աբովյան 3 հասցեում գտնվող «Ալեն-Էլեն» ժամանցային կենտրոնի երկրորդ հարկում հրդեհ է բռնկվել:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել 3 մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, ճգնաժամային կառավարման կենտրոնի եւ հրդեհաշիջման կազմակերպման բաժնի օպերատիվ խմբերը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 01.31-ին, մարվել` 01.35-ին: Այրվել է 250 քմ ընդանուր մակերեսով տարածք:

Դեպքի վայր ժամանած փրկարարները բուժօգնություն են ցույց տվել մի քանի երիտասարդների: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ