News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 14
Տեսնել լրահոսը

Թերթը գրում է, որ հնարավոր է` մինչեւ մարտի 22-ն Ազգային ժողովի պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը մտքափոխվի եւ առաջադրի իր թեկնածությունը Երեւանի թիվ 1 ընտրատարածքում (Ավան): «Ես համոզել եմ իմ ընկեր Ռուբեն Հայրապետյանին, որ իրա թեկնածությունը դնի: Թե չէ մենակ էի մնալու Ազգային ժողովում: Ես ուզում եմ ինքն էլ գա»,-երեկ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց Աժ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: Մինչ այդ էլ Ռուբեն Հայրապետյանը հայտարարել էր, որ իրեն այս երկրում միայն Սամվել Ալեքսանյանը կարող է համոզել` առաջադրվե՞լ, թե՞ ոչ: Այսպիսով` ՀՀԿ-ի կողմից հնարավոր աջակցություն վայելող Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Գեւորգյանի պատգամավորական ապագան կարող է վտանգվել: Հիշեցնենք, որ  այս ընտրատարածքում առաջադրվելու մտադրություն ունեն Ստյոպա Աաֆարյանը, ըստ լուրերի` նաեւ ՀԱԿ անդամ Զոյա Թադեւոսյանը»,- գրում է «Ժողովուրդ»-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ