News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Թերթը գրում է, որ ԲՀԿ 6-րդ համագումարի ողջ ընթացքում Գագիկ Ծառուկյանը հարկ էր համարել նստել նախագահ Սերժ Սարգսյանի կողքին: «Ընդ որում, նա այդտեղից էլ գնաց դեպ «պոդիում»` ելույթի, ու նույնքան արագ, բայց ոչ նույնքան «տարժեստվեննի», երաժշտությամբ-բանով, ոտքի կանգնած իր ԲՀԿ ժողովրդի ծափերի ներքո վերադարձավ դեպի Ազատիչը:

Եվ ուրեմն` իր ելույթից անմիջապես հետո Ծառուկյանը կրկին նստած էր,  իսկ ելույթ էր ունենում Օսկանյան Վարդանը` միտինգային տարերքին, պոպուլիզմին, ընդդիմությանն-ստւթյւսնն ամբողջապես տրված:

Ծառուկյանը, տեսնելով Օսկանյանին այդ «վիճակում», կանչել էր ինչ-որ մեկին ու հրահանգել` ասեք Օսկանյանին, թող էլ չխոսի»,- գրում է «Իրատես de facto»-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ