News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Մարտի 19-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները Երեւանի Տիգրանյան փողոցի թիվ 21/3 շենքի մոտից բերման են ենթարկել 32-ամյա մի տղամարդու, ով մարտի 19-ից հետախուզվում էր հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելու մեղադրանքով:

Նրան տեղափոխել են ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մարտի 19-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության ծառայողները  Իջեւանի անձնագրային բաժանմունքից բերման են ենթարկել 34-ամյա Վահե Վանեսյանին, ով 2011թ. հոկտեմբերի 24-ից ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր կողոպուտի մեղադրանքով:

Վ. Վանեսյանը կալանավորված է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ