News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Բոլորին հայտնի է Գագիկ Բեգլարյանի պատմությունը, բայց մարդուն կարելի է մեկ անգամ նախատել, ավելի անգամ չի կարելի նախատել: Այս մասին, այսօր` մարտի 20-ին, մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, կուսակցության փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը:

«Ի վերջո նա հասկացավ իր սխալը, բայց արդեն իր հրաժարկանը կար եւ այսօր նա մեր ընտրաթիմի մասնակիցն է»,- ընդգծեց նա, անդրադառնալով այն հարցին, թե Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հայտնվելը ՀՀԿ-ի համամասնական ցուցակի առաջին տասնյակում չի՞ ազդի ՀՀԿ-ի վարկանիշի վրա:

Ինչ վերաբերում է Առաքել Մովսիսյանին (մականունը` «Շմայս») եւ գեներալ Մանվել Գրիգորյանի` ՀՀԿ ցուցակում ընդգրկվելուն, Ռ. Զոհրաբյանն ասաց, որ նրանք պատերազմի մասնակիցներ են եւ եթե հիմա ունենք ազատ ու անկախ Հայաստան, դա նաեւ իրենց շնորքն է:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ