News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ֆրանսիայի մրցակցային մարմնի նախագահ Բրունո Լասերին եւ նշել, որ տնտեսական մրցակցության ոլորտում Ֆրանսիայի փորձը խիստ օգտակար է Հայաստանի համար:

«Այսօր Հայաստանի Հանրապետությունում մրցակցային դաշտի կարգավորումը եւ վերահսկողությունն ամենաարդիական խնդիրներից մեկն է: Վերջին տարիներին մենք էապես ուժեղացրել ենք տնտեսական մրցակցության հանձնաժողովը, ընդունել ենք օրենքներ, որոնցով ընդլայնել ենք այս մարմնի լիազորությունները: Այդ առումով Ձեր փորձը եւ գիտելիքները խիստ օգտակար են մեզ համար»,-ասել է վարչապետը:

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Բրունո Լասերը նշել է, որ հաճելիորեն զարմացած է կառավարության այն քայլերով, որոնք ուղղված են մրցակցային դաշտը հսկող մարմնի իրավասարությունների ամրապանդմանը եւ մրցակցային բարենպաստի մթնոլորտի ստեղծմանը: Ֆրանսիայի մրցակցային մարմնի նախագահը պատրաստակամություն է հայտնել աջակցել հայաստանյան իր գործընկերներին՝ մրցակցային օրենսդրության բարելավմանն ուղղված բարեփոխումների, ՏՄՊՊՀ-ի ինստիտուցիոնալ կարողությունների, ինչպես նաեւ տնտեսական մրցակցության քաղաքականության զարգացման գործընթացում:

Տիգրան Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի եւ Ֆրանսիայի մրցակցային մարմինների միջեւ ստորագրված փոխըմբռնման հուշագիրն օգտակար է լինելու ՀՀ ՏՄՄՊՊՀ-ի գործունեության համար:

Զրուցակիցները քննարկել են նաեւ տնտեսական մրցակցության քաղաքականության խթանմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ