News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանն, այսօր` մարտի 20-ին, ստորագրել է հրամանագիր «Արցախբանկ» փակ բաժնետիրական ընկերությունում Լեռնային Ղարաբաղի հանրապետության քաղաքացիների` 1993 թվականից արժեզրկված ավանդների նախնական փոխհատուցման մասին:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ համաձայն հրամանագրի` կառավարությանը հանձնարարվել է ապահովել մինչեւ 1971 թվականը ծնված քաղաքացիների, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հանրապետության պաշտպանության համար զոհված զինծառայողների եւ պատերազմի առաջին խմբի հաշմանդամների ավանդների նախնական փոխհատուցման իրականացումը «Լեռնային Ղարաբաղի հանրապետության 2012 թվականի պետական բյուջեի մասին» օրենքով նախատեսված գումարների սահմաններում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ