News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղի կարգավորման (ԼՂԿ), հիմքում ընկած բանակցային գործընթացը բավականին ինտենսիվ է ընթանում:

Քննարկվում են ԼՂԿ-ի հիմնական սկզբունքները, որոնք պետք է հիմք դառնան ապագա խաղաղ պայմանագրի մշակման համար: Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ-ի հատուկ հանձնարարականների գծով դեսպան, ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահ Իգոր Պոպովը:

Նա նշել է, որ վերջին տարվա ընթացքում երեք հանդիպումներ են տեղի ունեցել, որոնցում Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահները կարող էին ճշտել իրենց մոտ տարակարծություններ առաջացնող հարցերի դիրքորոշումները: Դրանք շատ չեն համեմատած նրանց հետ, որոնք արդեն համաձայնեցված են, սակայն նրանք ամենից բարդն են: 

«Այս տարվա հունվարին Սոչիի գագաթաժողովին նախագահներ Ալիեւը եւ Սարգսյանը հայտարարել էին  Հիմնական սկզբունքների  վերաբերյալ պայմանավորվածության հասնելն արագացնելու իրենց մտադրության մասին` հաշվի առնելով մինչ այժմ կատարած աշխատանքը: Այդ դիրքորոշումը վկայում է այն մասին, որ կողմերը ոչ միայն պատրաստ են խաղաղ գործընթացի շարունակմանը, այլեւ մտադիր են ջանքեր գործադրել, որպեսզի այդ գործընթացն սպասելի արդյունք տա: 

Բանակցություններում միջնորդ են հանդես գալիս Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան` Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Հիմնախնդրի լուծումը նրանք տեսնում են միայն խաղաղ ճանապարհով: Ինչպես հայտարարել էին մեր երեք երկրների ղեկավարներն անցյալ տարվա Դովիլի  «Ութի խմբի» գագաթաժողովում, «Ուժի կիրառումը հանգեցրել է ներկայիս առճակատման եւ անկայուն իրադրության ծագմանը:  Նրա  կրկնակի իրագործումը  միայն նոր տառապանքներ կբերի եւ կդատապարտվի միջազգային հանրության կողմից»:

Միջնորդների դերը մեծ է: Դա նաեւ օգնության, «թիկունք դառնալու», վերջաբանի տարբերկաներ առաջարկելու պատրաստակամությունն է:  դրա հետ մեկտեղ, եւ ես դա ուզում եմ հատուկ նշել, առաջին հերթին պայմանավորվածության հասնելը կախված է հենց հակամարտության մասնակիցների բարի կամքից», - ասել է ռուսական համանախագահը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ