News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ապրիլի 10-20-ն ընկած ժամանակահատվածում կայցելի Վրաստան: Այս մասին հայտնել է «Պիրվելի» գործակալությունը` վկայակոչելով տեղեկացված իր աղբյուրը: Ըստ այդմ, Քլինթոնը հանդիպումներ կունենա երկրի իշխանությունների եւ ընդդիմության ներկայացուցիչների հետ:

Վրաստանի ԱԳՆ-ն իր կողմից նշում է, որ ամսաթիվը հստակեցվում է, որպեսզի համապատասխանեցվի Քլինթոնի շատ լարված գրաֆիկի հետ, հաղորդում է «Վզգլյադ»-ը:

ԱՄՆ-ը մեծ հետաքրքրություն է ցուցաբերում Վրաստանում ստեղծված իրավիճակին` կապված այդ երկրում հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրությունների հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ