News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն, այսօր` մարտի 20-ին, հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի պատվիրակության հետ, որը գլխավորում էր Հայաստանում ԱՄՀ պատվիրակության ղեկավար Մարկ Հորթոնը (Mark Horton):

«Ժառանգության» մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկվել են Հայաստանի առջեւ ծառացած ֆինանսատնտեսական մարտահրավերներն ու համաշխարհային ճգնաժամի երկրորդ ալիքի հավանականությունը եւ դրա հնարավոր հետեւանքները Հայաստանի համար, ինչպես նաեւ տեղական իրավիճակին, նախընտրական միջավայրին եւ միջազգային նախապատվություններին վերաբերող խնդիրներ:

Նույն օրը Րաֆֆի Հովհաննիսյանը «Ժառանգություն» կուսակցության կենտրոնական գրասենյակում հյուրընկալել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոյին (Henri Reynaud): Քննարկվել են Հայաստանի եւ տարածաշրջանի ընթացիկ զարգացումները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ